Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Ժամացույցը

Ժամացույցը
31.10.2014 | 12:51

Երկու գործընկեր են լինում` մեկն անհավատ, մյուսը` աստվածապաշտ: Մի անգամ անհավատ ընկերը սպասում է մյուս ընկերոջը, որն ուշանում է նշված ժամին հանդիպումից: Երբ գալիս է, անհավատ ընկերը հարցնում է` ինչո՞ւ այդքան ուշացար: Հավատացյալ ընկերը պատասխանում է.
-Ժամացույցը չէր աշխատում: Ես էլ չգիտեի, թե երբ գալ: Սպասեցի, մինչև մի նոր ժամացույց ինքն իրեն ստեղծվեց, և մինչև ստեղծվեց, որոշ ժամանակ անցավ: Ես էլ նայեցի ժամացույցին, տեսա` ժամանակն է գալու և նույնիսկ ուշացել եմ ու շտապելով եկա հանդիպմանը:
Անհավատն ասում է.
-Մի՞թե ցնորվել ես, ինչպե՞ս կարող է ժամացույցն ինքն իրեն ստեղծվել:
Հավատացյալ ընկերը պատասխանում է.
-Այդ դեպքում ինչպե՞ս կարող է այսքան բարդ ու զարմանալի աշխարհն ինքն իրեն ստեղծվել: Չէ՞ որ անտրամաբանական է այդպիսի տրամաբանությունը: Այն, ինչ համակարգված է, նշանակում է` ստեղծված ու ծրագրավորված է մեծագույն բանականության կողմից:
Մի պահ նայեք մարդու ստեղծած ժամացույցին, որի սլաքները համաչափ շարժվում են, մարդ արարածը, որ ներդաշնակել է ժամացույցի սլաքների համաչափությունը:
Սակայն ինչքան համաչափ է Արարչի ստեղծած տիեզերքի ու մոլորակների շարժումը, որ ներդաշնակել է կյանքի, տիեզերքի ու բնության շարժումը, որտեղ նույնիսկ թիթեռի թևերի թրթիռներն են մեկ համամասնություն կազմում բնության ու տիեզերքի ամբողջական շարժման հետ։


Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 649

Մեկնաբանություններ